23:03  ,  23 հոկտեմբերի, 2017

FIFA The Best. Բուֆոնը՝ տարվա լավագույն դարպասապահ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար խաղացող, 39-ամյա Ջանլուիջի Բուֆոնն արժանացավ տարվա լավագույն դարպասապահի մրցանակին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով:

Մրցանակին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը եւ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը:

FIFA The Best մրցանակաբաշխությունը շարունակվում է Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում