22:54  ,  23 հոկտեմբերի, 2017

FIFA The Best. Օլիվյե Ժիրուն՝ տարվա լավագույն գոլի հեղինակ

Տարվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը Լոնդոնում ընթացող FIFA The Best մրցանակաբաշխությունում արժանացել է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին:

Եզրափակիչ եռյակում էին նաեւ կանանց Կոլումբիայի պատանեկան հավաքականի խաղացող Դեյնա Կաստելյոսի եւ հարավաֆրիկյան «Բարոկի» ակումբի դարպասապահ Օսկարինե Մասուլուկեի գոլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում