20:36  ,  23 հոկտեմբերի, 2017

Խուան Մատա. Պրեմյեր լիգան մարաթոն է, գիտեինք, որ պարտություն լինելու է

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Թաունից» կրած պարտությունը՝ 1:2: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում:

«Մրցակիցը մեզնից լավ խաղաց եւ արժանիորեն վաստակեց 3 միավոր: Մենք միայն կարող ենք շնորհավորել նրանց եւ շարժվել առաջ: Պրեմյեր լիգան սպրինտ չէ, այլ մարաթոն է: Գիտեինք, որ լինելու է պարտություն, բայց իհարկե, ոչ ոք չէր ցանկանում: Այժմ սխալների վրա սովորելու ժամանակն է: Թիմը միշտ միասնական է, երբ ամեն ինչ այնքան էլ լավ չէ»,- Մատային խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաց թողած գոլերից մեկը Մատայի սխալի հետեւանքով էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով