19:49  ,  23 հոկտեմբերի, 2017

Զիդան. Ռոնալդուն իր սերնդի լավագույն ֆուտբոլիստն է

Ռոնալդուն իր սերնդի լավագույն ֆուտբոլիստն է, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունից առաջ, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

«Ռոնալդուն մյուսներից շատ ավելի լավն է: Նա ամբողջ կարիերայի ընթացքում ապացուցել է իր կայունությունը: Նա ընդունակ է կարեւորագույն հանդիպումներում վճռել արդյունքը: Նա արժանի է իր բոլոր մրցանակներին: Կրիշտիանուն միշտ ձգտում է ցուցադրել, որ ինքն է լավագույնը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

ՖԻՖԱ-ի վարկածով, տարվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդանռա երեք ժամ հետո Լոնդոնում: Մրցանակին հավակնում են նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում