22:37  ,  23 հոկտեմբերի, 2017

Էդգար Բաբայանը գոլ է խփել Դանիայի Սուպերլիգայում

Դանիայի առաջնության 13-րդ տուրում «Հոբրոն» տանը 4:0 հաշվով պարտության է մատնել «Նորդշելանդին»: Երկրորդ գոլը խփել է ամբողջ հանդիպումն անցկացրած 21-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը: «Հոբրոն» 22 միավորով չորրորդ տեղում է

Մակեդոնիայի առաջնության 11-րդ տուրում «Ռաբոտնիչկին» 2:0 հաշվով հաղթել է «Պելիստերին»: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել 49-րդ րոպեին փոխարինման դուրս եկած 25-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանը, որը Հայաստանի հավաքականի թեկնածու խաղացող է:

Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում «Լյերսը» տանը 3:2 հաշվով հաղթել է «Սերկլ Բրյուգեին»: Հանդիպման հաշիվը բացել է «Լյերսի» 28-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը, որն ունի հայկական արմատներ:

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 14-րդ տուրում «Ուրալը» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով պարտության է մատնել «Ախմատին»: Դաշտի տերերի չորրորդ գոլը խփել է 19-ամյա կիսապաշտպան Վոլոդյա Իսրայելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում