21:10  ,  23 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 տարվա պայմանագիր կառաջարկի Ժոզե Մոուրինյոյին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կառաջարկի նոր պայմանագիր, որով պորտուգալացի մասնագետը 5 տարում կվաստակի 54 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Mirror-ը:

Ակումբի ղեկավարությունը գոհ է 54-ամյա մասնագետից, որը եւս ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, սակայն ակնկալում է աշխատավարձի բարձրացում:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016թ. մայիսին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը՝ ստանալով Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս