18:01  ,  23 հոկտեմբերի, 2017

Առաջին լիգա. «Արցախը» հետ թողեց «Լոռիին»

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի առաջնության 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեց Երեւանի «Արցախը», որը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Էրեբունիին»: «Արցախը» վաստակել է 22 միավոր:

Առաջին պարտությունը կրեց «Լոռին», որը 20 միավորով երկրորդն է: Վանաձորյան թիմը տանը մրցեց «Գանձասար-Կապանի» երկրորդ թիմի հետ եւ պարտվեց 0:1 հաշվով: «Լոռիի» կազմում երկու խաղացող ստացավ կարմիր քարտ՝ 19-րդ եւ 71-րդ րոպեներին:

«Բանանց-2» - «Փյունիկ-2»՝ 3:1

Կարեն Մեքոնյան, 21, Ստեփան Հարությունյան, 42, Օրբելի Համբարձումյան, 80 - Էրիկ Պետրոսյան, 63

«Շիրակ-2» - «Ալաշկերտ-2»՝ 0:2

Մհեր Սահակյան, 33, 90+4

«Արարատ-2» - «Ավան Ակադեմիա»՝ 0:1

Միհրան Պետրոսյան, 90+1

«Էրեբունի» - «Արցախ»՝ 1:4

Գեորգի Կոձաեւ, 83 - Կարեն Հարությունյան, 4, 7, Գրիգոր Աղեկյան, 21, 25

«Լոռի» - «Գանձասար-Կապան-2»՝ 0:1

Տիրան Պետրոսյան, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում