17:12  ,  23 հոկտեմբերի, 2017

«Էվերտոնը» հեռացրեց Ռոնալդ Կումանին

«Էվերտոնը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Ռոնալդ Կումանին հեռացնելու մասին: Ակումբի նախագահը, տնօրենների խորհուրդն ու գլխավոր բաժնետերը շնորհակալություն են հայտնել հոլանդացի մասնագետին նախորդ 16 ամիսների աշխատանքի եւ Անգլիայի անցած առաջնությունում թիմին 7-րդ տեղ բարձրացնելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում «Էվերտոնը» 54-ամյա մարզիչի ղեկավարությամբ Պրեմյեր լիգայի 9 տուրից հետո 19-րդ տեղում է: Այս տուրում «Էվերտոնը» 2:5 հաշվով պարտվեց «Արսենալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում