17:42  ,  23 հոկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Էդին Ջեկոն՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի լավագույն գոլ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Քվեարկության արդյունքում Ջեկոյի՝ Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում խփած գոլը ստացել է ձայների 25 տոկոսը: Հավակնորդների թվում էին նաեւ Միրալեմ Պյանիչի («Յուվենտուս», 24 տոկոս), Դենիս Գլուշակովի («Սպարտակ», 20 տոկոս), Դավիդ Լուիզի («Չելսի», 18 տոկոս) եւ Տաուլանտ Ջակայի («Բազել», 13 տոկոս) գեղեցիկ գոլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում