15:33  ,  23 հոկտեմբերի, 2017

Ուսեյն Բոլթը տվել է ԱՄՆ-ի Մեծ մրցանակի մեկնարկը եւ մասնակցել Լյուիս Հեմիլթոնի պարգեւատրմանը (ֆոտո)

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհիի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մասնակցել է Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակին:

Մարզական կարիերան ավարտած ջամայկացի արագավազորդը տվել է մրցման մեկնարկը, իսկ վերջում մասնակցել է հաղթողների մրցանակաբաշխությանը, որի ժամանակ «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը շամպայն է լցրել նրա վրա: Դրանից հետո բրիտանացի արշավորդը նաեւ կրկնել է Ուսեյն Բոլթի հայտնի ժեստը:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթողի տիտղոսը նվաճել էր Լյուիս Հեմիլթոնը, որին հաջորդել էր «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը գրանցել էր երրորդ արդյունքը:

Ընդհանուր հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Լյուիս Հեմիլթոնը, որը մրցաշրջանի ավարտից 3 մեկնարկ առաջ 66 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելից: «Մերսեդեսն» իր հերթին ապահովեց կոնստրուկտորների պայքարի հաղթողի կոչումը:

Դա Լյուիս Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում եւ 62-րդը կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում