00:15  ,  23 հոկտեմբերի, 2017

«Գուանչժոու Էվերգրանդը» 7-րդ տարին անընդմեջ դարձավ Չինաստանի չեմպիոն

«Գուանչժոու Էվերգրանդը» 7-րդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Չինաստանի չեմպիոն:

Չինաստանի առաջնության 28-րդ տուրում Ֆելիպե Սկոլարիի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթել է «Գուանչժոու Չժիչենին» եւ մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ 9 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Շանհայ Շանգանից», որն ապահովել է արծաթե մեդալ:

Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հավաքականների ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիպե Սկոլարին երրորդ անգամ դարձավ Չինաստանի չեմպիոն: «Գուանչժոու Էվերգրանդի» կազմում հանդես են գալիս 4 լեգեոնականներ՝ բրազիլացիներ Ալան Դուգլասը, Մուրիկին ու Ռիկարդու Գուլարտը, ինչպես նաեւ կորեացի Կիմ Յունգ Վոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում