21:51  ,  22 հոկտեմբերի, 2017

Կարմիր քարտը «Յուվենտուսին» չխանգարեց հաղթել գերգոլառատ խաղում

Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 6:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ:

Դաշտի տերերին հաջողվեց խփել արագ գոլ, սակայն Իտալիայի չեմպիոնն արագորեն ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլեւ առաջ անցավ: 26-րդ րոպեին «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը հեռացվեց դաշտից երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ուդնեզեն» հավասարեցրեց հաշիվը, բայց քիչ անց թուրինցիները 7 րոպեում աչքի ընկան եւս 4 անգամ: «Յուվենտուսից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան:

«Յուվենտուսը» 22 միավորով երրորդ տեղում է եւ արդեն 3 միավոր է հետ առաջատար «Նապոլիից»: Երկրորդ տեղում գտնվող «Ինտերն» ունի 23 միավոր:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 2:6

Ստիպե Պերիչա, 8, Դանիլո, 48 – Սամիր, 14 (ինքնագոլ), Սամի Խեդիրա, 20, 59, 83, Դանիել Ռուգանի, 52, Միրալեմ Պյանիչ, 90

Հեռացում՝ Մարիո Մանջուկիչ, 26 («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում