21:03  ,  22 հոկտեմբերի, 2017

Ալեքսանդր Կարապետյանը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 9-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով առավելության է հասել «Ժյոնեսի» նկատմամբ:

«Պրոգրես Նիդերկորնի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: 40-րդ րոպեին 29-ամյա ֆուտբոլիստը բացել է հաշիվը, իսկ 68-րդ րոպեին խփել տանտերերի երրորդ գոլը: Ընթացիկ առաջնությունում Կարապետյանը գոլերի քանակը հասցրել է 13-ի:

«Պրոգրես Նիդերկորնը» 24 միավորով գլխավորում են մրցաշարյին աղյուսակը եւ 2 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Դյուդելանժից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում