19:25  ,  22 հոկտեմբերի, 2017

ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» չպարզեցին հաղթողին, «Ուրալը» բարձրացավ չորրորդ տեղ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» տանը 2:0 հաշվով հաղթել է «Ախմատին»: Հայասատանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանն ու Վարազդատ Հարոյանը չէին հայտավորվել «Ուրալի» կազմում: Այս հաղթանակից հետո Եկատերինբուրգի թիմը շրջանցել է Մոսկվայի «Սպարտակին» ու «Կրասնոդարին»՝ 22 միավորով բարձրանալով չորրորդ տեղ:

Տուրի կենտրոնական խաղը կայացել է Մոսկվայում, որտեղ ԲԿՄԱ-ն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» բաժանվել են գոլազուրկ ոչ ոքիով: «Զենիթը» 29 միավորով առաջատարն է, իսկ երրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ն ունի 25 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Ուրալ» - «Ախմատ»՝ 2:0

Նիկոլայ Դիմիտրով, 33, Ալեքսեյ Եվսեեւ, 79

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոդոլֆո, 3 («Ախմատ»)

ԲԿՄԱ - «Զենիթ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում