18:24  ,  22 հոկտեմբերի, 2017

«Արսենալը» խփեց 5 գոլ եւ տարավ կամային հաղթանակ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, սակայն առաջին խաղակեսում հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ ընդմիջումից հետո խփեցին եւս 4 գոլ: Դաշտի տերերը 68-րդ րոպեից խաղում էին 10 խաղացողներով:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 16 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Չելսիին», որին զիջում է խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 2:5

Ուեյն Ռունի, 12, Օմար Նիասե, 90+3 – Նաչո Մոնրեալ, 40, Մեսութ Օզիլ, 53, Ալեքսանդր Լակազեթ, 77, Աարոն Ռեմզի, 90, Ալեքսիս Սանչես, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում