17:23  ,  22 հոկտեմբերի, 2017

Բունդեսլիգա-2. «Ռեգենսբուրգը» հերթական պարտությունը կրեց Սարգիս Ադամյանի հետ

Գերմանական Բունդեսլիգա-2-ի 11-րդ տուրում «Ռեգենսբուրգը» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Աուեին»: 20-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով, իսկ հաղթական գոլը խփեցին երկրորդ խաղակեսում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ 75-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

«Ռեգենսբուրգը» 8-րդ պարտությունը կրեց այս մրցաշրջանում եւ 9 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս