14:10  ,  22 հոկտեմբերի, 2017

Դեուլոֆեու. Չնկատեցի, որ գոլի դրվագում գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից (ֆոտո)

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն մեկնաբանել է իր խփած գոլը «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում: Գոլային գրոհի դրվագում գնդակը լքել էր դաշտի սահմանները, սակայն մրցավարները չէին նկատել դա:

«Ես չտեսա, որ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից: Կարծում եմ՝ գոլը խփվեց խաղի կանոնների սահմանում, այդ պատճառով ես չկտրվեցի դրվագից»,- Դեուլոֆեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Մալագայի» դեմ խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 2:0 հաշվով: Դեուլոֆեուն հաշիվը բացել էր երկրորդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English