17:11  ,  22 հոկտեմբերի, 2017

2 տարի անց Ինյեստան գոլ խփեց Պրիմերայում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում գրավելով «Մալագայի» դարպասը, երկար դադարից հետո գոլ խփեց Պրիմերայում:

Նախորդ անգամ 33-ամյա իսպանացին Պրիմերայում գոլի հեղինակ դարձել էր 2015-ի նոյեմբերի 21-ին՝ գրավելով Մադրիդի «Ռեալի» դարպասը (4:0), փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Մալագայի» դեմ խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 2:0 հաշվով: Ինյեստայի գոլից առաջ հաշիվը բացել էր իսպանացի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում