23:17  ,  22 հոկտեմբերի, 2017

«Հադերսֆիլդի» երկրպագուների ու մարզիչի ներկայացումը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակից հետո

Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Սիթիի» երկրպագուներն ու թիմի գլխավոր մարզիչ Դեւիդ Վագները յուրօրինակ կերպով են տոնել Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տնային հաղթանակը 2:1 հաշվով:

Հանդիպումից հետո գերմանացի մարզիչը մոտեցել է երկրպագուների տրիբունային եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը՝ 0:2 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում