15:16  ,  22 հոկտեմբերի, 2017

Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնությունում

Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթը Բեռլինում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի առաջատար հեծանվորդը 18-րդ տեղը զբաղեցրեց 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Ստեփանյանը տարածությունը հաղթահարեց 4։26։923 արդյունքով։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզայլանի խոսքով, սա Էդգարի լավագույն արդյունքն է այս մրցաձեւում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Օմնիումում հայ մարզիկին չհաջողվեց անցնել եզրափակիչ։ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Սկրեչ մրցաձեւում նա զբաղեցրել էր 11-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում