10:50  ,  22 հոկտեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» հաղթանակ է կորզել

Ֆուտբոլի Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 14-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Կալուգային»: Հյուրերի հաղթանակն գոլը 85-րդ րոպեին խփել է ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Ռեբկոն, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

«Արարատը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով