00:36  ,  22 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնան» շանս չտվեց «Մալագային»

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» մրցեց հետնապահ «Մալագայի» հետ: Կատալոնական թիմը տանն առավելության հասավ 2:0 հաշվով: Հաշիվը բացեց հարձակվող Ժերար Դեուլոֆեուն, կրկնապատկեց Անդրես Ինյեստան:

«Բարսելոնան» վաստակել է 25 միավոր եւ առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող «Վալենսիան» հետ է 4 միավոր: «Մալագան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բարսելոնա» - «Մալագա»՝ 2:0

Ժերար Դեուլոֆեու, 2, Անդրես Ինյեստա, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս