22:24  ,  21 հոկտեմբերի, 2017

«Բավարիան» դարձյալ հաղթեց Հայնկեսի գլխավորությամբ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Յուպ Հայնկեսի գլխավորությամբ տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը Բունդեսլիգայում: Մեկ հաղթանակ էլ թիմը տարել էր Չեմպիոնների լիգայում «Սելթիկի» նկատմամբ: Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվեց «Համբուրգին» եւ հանդիպման մեծ մասն անցկացրեց թվային առավելությամբ: 39-րդ րոպեին կոպիտ սահանկման համար կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի պաշտպան Ջիդեն Յունգը: Հյուրերը առավելությունը գոլի վերածեցին երկրորդ խաղակեսում: Աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն:

«Բավարիան» 20 միավորով հավասարվեց առաջատար Դորտմունդի «Բորուսիային», որին զիջում է խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 0:1

Կորենտին Տոլիսո, 52

Հեռացում ՝ Ջիդեն Յունգ («Համբուրգ»), 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում