22:21  ,  21 հոկտեմբերի, 2017

«Վալենսիա» - «Սեւիլիա»՝ 4:0

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վալենսիան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Գուեդեշը, աչքի ընկան նաեւ իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան եւ իսպանացի հարձակվող Սանտիագո Լորենսոն:

«Վալենսիան» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը Պրիմերայում եւ 21 միավորով երկրորդ տեղում է: «Սեւիլիան» 16 միավորով նահանջեց 6-րդ տեղ:

Առաջատար «Բարսելոնան» 8 խաղից հետո ունի 22 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վալենսիա» - «Սեւիլիա»՝ 4:0

Գոնսալու Գուեդեշ, 43, 90+2, Սիմոնե Ձաձա, 51, Սանտիագո Լորենսո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով