21:36  ,  21 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Գոռ Մինասյանի ոսկե մեդալը

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց 6-րդ ոսկե մեդալը: Մինչեւ 23 տարեկան գերծանրքաշայինների պայքարում հավասարը չունեցավ Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը երկամարտում ցույց տվեց 420 կգ եւ 19 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Անտոն Սավչուկին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Արփինե Դալալյանը նվաճել է հաղթողի կոչումը մինչեւ 20 տարեկանների 90+ կգ քաշային կարգում, Սիմոն Մարտիրոսյանը՝ մինչեւ 20 տարեկանների +105 կգ քաշային կարգում, իսկ Սամվել Գասպարյանը 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի արծաթե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում