21:02  ,  21 հոկտեմբերի, 2017

Մոուրինյո. Մեր խաղը զարմացրեց, չէի սպասում այսպիսի բան տեսնել

Այսպիսի խաղի համար մենք արժանի էինք պատժի եւ պարտության, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Թաունից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո:

«Թիմը, որն ավելի շատ էր ձգտում հաղթանակի հասավ հաջողության: Երբ հաղթում է լավագույն թիմը, ասելու բան քիչ կա: Մեր խաղը զարմացրեց ինձ, չէի սպասում այսպիսի բան տեսնել: Կվերլուծեմ խաղը եւ անհրաժեշտության դեպքում, կքննադատեմ խաղացողներին: Լրագրողների մոտ դա չեմ անի:

Ագրեսիայով, ինտենսիվությամբ, հույզերով խաղը սկսած թիմը հաղթեց: Նրանց համար կյանքի խաղ էր: Հնարավոր է՝ երկրորդ խաղակեսում ունեինք ոչ ոքի կորզելու հնարավորություն, բայց անկեղծ ասած՝ արժանի էինք պատժի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին: Նա խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ փոխարինելով իսպանացի Խուան Մատային, որի սխալից հետո էլ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց էր թողել երկու գոլերից մեկը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս