20:50  ,  21 հոկտեմբերի, 2017

«Մոնակոյի» հաղթանակով

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Մոնակոն» ընդունեց «Կանին»: Պորտուգալացի Ժարդիմի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով: Աչքի ընկան սենեգալցի հարձակվող Բալդե Կեյտան եւ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

«Մոնակոն» 22 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մոնակո» - «Կան»՝ 2:0

Բալդե Կեյտա, 21, Ռադամել Ֆալկաո, 59, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում