19:25  ,  21 հոկտեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցրեց, բայց դեռ առաջինն է, օրվա արդյուքները

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում միավորներ կորցրեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ պայքարում: Դորտմունդցիներն ընթացքում հաղթում էին 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում երկու գոլ բաց թողեցին եւ 20 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բորուսիային» կարող է հավասարվել 17 միավոր ունեցող Մյունխենի «Բավարիան», եթե հոկտեմբերի 21-ին կայանալիք խաղում հաղթի «Համբուրգին»:

19 միավորով երկրորդ տեղում է Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը», որը նվազագույն հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.»՝ 2:2

Սեբաստիեն Ալեր, 64, 11մ, Մարիուս Վոլֆ, 68 - Նուրի Շահին, 18, Մաքսիմիլիան Ֆիլիպ, 57

«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 1:0

Մարսել Զաբիտցեր, 23

«Բորուսիա Մ.» - «Բայեր»՝ 1:5

Ֆաբիան Ջոնսոն, 7 - Սվեն Բենդեր, 48, Լեոն Բեյլի, 59, Յուլիան Բրանդտ, 61, Կեւին Ֆոլանդ, 69, Յոել Պոհիանպալո, 81

«Աուգսբուրգ» - «Հանովեր»՝ 1:2

Միխայել Գրեգորիչ, 33 – Նիկլաս Ֆուլկրուգ, 76, 89

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 20:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս