18:23  ,  21 հոկտեմբերի, 2017

Թուրքիա Մ-19 - Հայաստան Մ-19՝ 5:0

Հունգարիայում ընթացող ֆուտբոլի կանանց 2019թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունը կրեց: Երկրորդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը Թուրքիայի Մ-19 թիմն էր, որը հաղթեց 5:0 հաշվով:

Առաջին խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:2 հաշվով պարտվել էին Շոտլանդիային: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի հունգարացիների հետ, որոնք երկու հաղթանակից հետո խմբի առաջատարներն են: Թուրքիան ու Շոտլանդիան ունեն 3-ական միավոր:

 Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան հաջորդ ընտրական փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում