17:33  ,  21 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնան» ցմահ պայմանագիր կառաջարկի Մեսիին

«Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին կառաջարկի ցմահ պայմանագիր: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն, որը նաեւ նշել է, թե կողմերը հունիսին կնքել են չորս տարվա պայմանագիր, թեեւ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

«Մեսին չորս տարվա պայմանագիր է կնքել հունիսին, բայց ակումբը նրան կառաջարկի ցմահ պայմանագիր: Մեր գաղափարն այն է, որ մանկությունից այստեղ գտնվող Լեոն ակումբի հետ լինի մինչեւ կյանքի վերջ, քանի որ նա խորհրդանիշ է: Ցանկանում ենք, որ նա խաղացողի կարիերայի ավարտից հետո էլ լինի ակումբի հետ»,- Գրաուի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» ու Մեսին դեռ չունեն նոր պայմանագիր եւ հաջորդ տարվա ամռանը ֆուտբոլիստը կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում