17:24  ,  21 հոկտեմբերի, 2017

«Չելսին» հաղթեց երկու պարտությունից հետո

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Չելսին» հյուրընկալեց «Ուոթֆորդին»: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայում կրած երկու անընդմեջ պարտություններից հետո հաղթեց 4:2 հաշվով:

Ընթացքում դաշտի տերերը հետապնդողի դերում էին, սակայն բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիի դուբլի եւ իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի գոլի շնորհիվ հաղթանակ տարան:

«Չելսին» 16 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ուոթֆորդը» 15 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 4:2

Պեդրո Ռոդրիգես, 12, Միշի Բատշուայի, 71, 90+5, Սեսար Ասպիլիկուետա, 87 – Աբդուլայե Դուկուրե, 45+2, Ռոբերտո Պերեյրա, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով