16:53  ,  21 հոկտեմբերի, 2017

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Երեւանի «Փյունիկին»: Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0: Հյուրերը 50-րդ րոպեին հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Դիդյե Կադիոն:

«Շիրակը» 18 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ 9 հանդիպում անցկացրած «Ալաշկերտից»: «Փյունիկը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ֆոտո՝ «Փյունիկ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում