15:34  ,  21 հոկտեմբերի, 2017

Կողոպտիչները շրջապատել են Անգլիայի հավաքականի դարպասապահին եւ թալանել նրան

Կողոպտիչները թալանել են Անգլիայի հավաքականի եւ «Վեստ Հեմի» դարպասապահ Ջո Հարթին, հաղորդում է dailymail-ը:

Լոնդոնյան թիմի հերթական մարզումից հետո Ջո Հարթն իր ավտոմեքենայով կայանել է բենզալցակայանում: Այդ պահին նրա շրջապատել են երկու մոպեդներով երեք կողոպտիչներ եւ խլել են 30-ամյա ֆուտբոլիստի դրամապանակը, ժամացույցը եւ հեռախոսը: Դարպասապահը չի տուժել:

Այս տարվա օգոստոսին առեւանգել էին Ջո Հարթի  Range Rover ավտոմեքենան, որը հետո  հայտնաբերել էին նրա առանձնատան մոտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս