00:03  ,  21 հոկտեմբերի, 2017

Կասիլյասը հեռացվել է «Պորտուի» մեկնարկային կազմից կարգապահական խախտման համար

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը հեռացվել է թիմի մեկնարկային կազմից կարգապահական խախտման համար, հաղորդում է O Jogo-ն:

36-ամյա ֆուտբոլիստը մարզումների ժամանակ ակտիվ օգտվել է սմարթֆոնից, թեեւ ակումբում արգելված է: Մարզչական շտաբը նաեւ դժգոհ է մարզումների նկատմամբ Կասիլյասի վերաբերմունքից:

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Կասիլյասը մնացել էր պահեստայինների նստարանին: «Պորտուն» 2:3 հաշվով պարտվեց Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգին»: Կասիլյասը չի լինի մեկնարկային կազմում նաեւ Պորտուգալիայի առաջնության 9-րդ տուրի խաղում: Հոկտեմբերի 21-ին «Պորտուն» կխաղա «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում