23:19  ,  20 հոկտեմբերի, 2017

Անտոնիո Կոնտե. Այս մրցաշրջանում 70 տոկոս քիչ ենք աշխատում

Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատաել է անգլիական մամուլի հրապարակումները, որոնց համաձայն Անգլիայի չեմպիոններն այս մրցաշրջանում զգալիորեն կրճատել են մարզումային ծանրաբեռնվածությունը:

«Ծանրաբեռնվածության վերաբերյալ խաղացողների դժգոհության մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Բայց ճիշտ է, որ այս մրցաշրջանում 70 տոկոսով քիչ ենք աշխատում մարզումների ժամանակ, քանի որ ամեն երեք օրը մեկ հանդիպում ունենք: Նույն խաղացողներին ամեն խաղում մեկնարկային կազմում ընդգրկելը շատ խնդրահարույց է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նախորդ երեք հանդիպումներում «Չելսին» հաղթանակ չի տարել: Անգլիայի առաջնությունում թիմը պարտվել է առաջատար «Մանչեսթեր Սիթիին» եւ հետնապահ «Քրիսթալ Փելասին», իսկ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել իտալական «Ռոմայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում