22:08  ,  20 հոկտեմբերի, 2017

«Ռեալը» համաձայնության է հասել 17-ամյա բրազիլացի կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել բրազիլական «Պալմեյրասի» եւ Բրազիլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հարձակողական կիսապաշտպան Ալան դե Սոուզայի տրանսֆերի հարցով, հաղորդում է AS-ը: Պատանի ֆուտբոլիստը Արքայական ակումբ կտեղափոխվի 2018թ. մարտին, երբ դառնա 18 տարեկան:

Դե Սոուզան այժմ Բրազիլիայի թիմի կազմում մասնակցում է մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը: Սպասվում է, որ գարնանը նա հանդես կգա «Ռեալի» երկրորդ թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում