21:42  ,  20 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն հոգացել է Մադեյրայում անտառային հրդեհներից 370 տուժածների բուժման ծախսը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հոգացել է Պորտուգալիայի Մադեյրա կղզիախմբի ինքավար շրջանում այս տարի տեղի ունեցած անտառային հրդեհներից 370 տուժածների բուժման ծախսը, հաղորդում է The Sun-ը:

32-ամյա ֆուտբոլիստի հայրենի Մադեյրայում այս տարի հրդեհներից զոհվել է 42 մարդ: Պորտուգալիայում 2017-ին գրանցվել է մոտ ութ հազար բնական հրդեհ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English