18:23  ,  20 հոկտեմբերի, 2017

Կարուշ Ղուկասյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության վերջին օրը Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: 94 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ Կարուշ Ղուկասյանը, որը երկամարտում ցույց տվեց 359 կգ (162+197) արդյունք: Նա առաջինն էր երկու վարժություններում էլ: Հայ ծանրորդից 2 կգ հետ մնաց ռուսաստանցի Գեորգի Կուպցովը:

Մեծ Բրիտանիան ներկայացնող Էդմոն Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի մասնակից Անդրանիկ Կարապետյանը մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկավ 85 կգ քաշային կարգում եւ երկամարտում գրանցեց 360 կգ արդյունք (170+190)՝ դառնալով հաղթող: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում