16:48  ,  20 հոկտեմբերի, 2017

Հայաստանի Բարձրագույն խումբ. Տուրը մեկնարկեց գոլազուրկ ոչ ոքիով

«Բանանց» - «Արարատ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրը: «Բանանցի» խաղադաշտում կայացած խաղի հաշիվը չբացվեց՝ 0:0:

«Բանանցը» 13 միավորով երրորդ տեղում է, իսկ «Արարատը» 6 միավորով 5-րդն է: 

Տուրի մյուս 2 խաղերում «Փյունիկը» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ, իսկ գործող չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանին»:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Բանանց» - «Արարատ»՝ 0:0

Հոկտեմբերի 21

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 15:00

Հոկտեմբերի 22

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 15:00

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս