«Բանանց» - «Արարատ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրը: «Բանանցի» խաղադաշտում կայացած խաղի հաշիվը չբացվեց՝ 0:0:
«Բանանցը» 13 միավորով երրորդ տեղում է, իսկ «Արարատը» 6 միավորով 5-րդն է:
Տուրի մյուս 2 խաղերում «Փյունիկը» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ, իսկ գործող չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանին»:
Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Բանանց» - «Արարատ»՝ 0:0
Հոկտեմբերի 21
«Շիրակ» - «Փյունիկ»՝ 15:00
Հոկտեմբերի 22
«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 15:00
Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում