21:11  ,  20 հոկտեմբերի, 2017

Կեյլոր Նավասն առաջիկա հանդիպումներում չի օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը երկու շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ: 30-ամյա կոստառիկացի խաղացողը աջ ոտքի վնասվածք է ստացել եւ ապաքինման համար կպահանջվի 10-15 օր, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Կեյլոր Նավասը բաց կթողնի «Էյբարի» եւ «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումները, նաեւ չի օգնի Զիդանի գլխավորած թիմին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում