16:15  ,  20 հոկտեմբերի, 2017

Չավի. Մեսիի հարսանիքի ժամանակ Նեյմարն ինձ ասաց, որ երջանիկ չէ «Բարսելոնայում»

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավին պատմել է, որ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբից հեռանալու մտադրության մասին իրեն հայտնել է Լիոնել Մեսիի հարսանիքին, որը տեղի էր ունեցել հունիսի 30-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում:

«Նեյմարն իր հեռանալու մասին հայտնեց Մեսիի հարսանիքի օրը: Հարցիս, թե ինչու է նա նման որոշում կայացրել, Նեյմարը պատասխանեց, որ երջանիկ չէ «Բարսելոնայում»,- քաթարյան «Ալ Սադի» 37-ամյա ֆուտբոլիստ Չավիի խոսքը մեջբերում է Seleção Brasileira-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»: Դա ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում