14:34  ,  20 հոկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Մոհամեդ Սալահը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Սլովենական «Մարիբորի» դեմ արտագնա խաղում Սալահը դարձել էր 2 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ անգլիական ակումբին օգնելով հաղթել 7:0 հաշվով: Հարցման արդյունքում Եգիպտոսի հավաքականի առաջատարը ստացել է ձայների 51 տոկոսը: Սալահը Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ առաջին տուրի արդյունքում:

Սալահն առաջ է անցել Ստամբուլի «Բեշիկթաշի» հարձակվող Չենկ Տոսունից, որի դուբլի շնորհիվ թուրքական ակումբը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Մոնակոյի» նկատմամբ: Թուրք ֆուտբոլիստը հավաքել է 33 տոկոս ձայն:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ թեկնածուների թվում էին նաեւ Քվինսի Պրոմեսը («Սպարտակ», 7 տոկոս ձայն), Լիոնել Մեսին («Բարսելոնա», 4 տոկոս ձայն), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», 2 տոկոս ձայն), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ», 2 տոկոս ձայն), Էդեն Ազարը («Չելսի», 1 տոկոս ձայն) եւ Նեյմարը (ՊՍԺ, 1 տոկոս ձայն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս