15:42  ,  20 հոկտեմբերի, 2017

Հայաստանի առաջնությանը կմասնակցեն մոտ 100 բռնցքամարտիկներ

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում հոկտեմբերի 23-ին կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից շուրջ 100 մարզիկներ 10 քաշային կարգերում կպայքարեն չեմպիոնի կոչման համար: 

Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը, իսկ մենամարտերը կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հոկտեմբերի 28-ին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում