12:33  ,  20 հոկտեմբերի, 2017

Երեխան ձեռքին երկրպագուն միջամտել է «Էվերտոնի» եւ «Լիոնի» ֆուտբոլիստների բախմանը

Անգլիական «Էվերտոնի» եւ ֆրանսիական «Լիոնի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղի ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Բախմանը միջամտել է նաեւ տրիբունայում գտնվող երկրպագուներից մեկը, որի ձեռքին երեխա է եղել:

«Լիոնի» ֆուտբոլիստները բուռն են արձագանքել երկրպագուի միջամտությանը եւ ինչ-որ բան ասել նրան:

Հիշեցնենք, որ այդ խաղում ֆրանսիական ակումբն արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում