13:12  ,  20 հոկտեմբերի, 2017

Ինչ է Լուկակուն խաղից հետո ասել «Բենֆիկայի» դարպասապահին

Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասապահ Միլե Սվիլարը պատմել է, թե «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իրեն ինչ է ասել Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղի վերջում: Հանդիպումից հետո Լուկակուն աջակցել էր բելգիացի 18-ամյա դարպասապահին, որի սխալի պատճառով «Բենֆիկան» գոլ էր բաց թողել եւ պարտվել:

«Դա հրաշալի էր: Նա ասաց, որ պետք չէ դուխաթափ լինել: Պետք է շարունակել աշխատել եւ ամեն բան լավ կլինի»,- Միլե Սվիլարի խոսքը մեջբերում է United Xtra-ն:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսում տուգանային հարվածի ժամանակ Միլե Սվիլարը որսացել էր գնդակը եւ մտել դարպասի մեջ: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս