12:11  ,  20 հոկտեմբերի, 2017

«Աստանան» եվրագավաթների տնային խաղերում անպարտելի շարքը հասցրել է 17-ի

Ղազախական «Աստանան», Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 4:0 հաշվով հաղթելով Թել Ավիվի «Մաքաբիին», եվրագավաթների տնային խաղերում անպարտելի շարքը հասցրել է 17 հանդիպման, փոխանցում է kazfootball.kz-ը:

Այդ խաղերում ղազախական ակումբը հաղթել է սլովենական «Մարիբորին» (3:1), Ֆինլանդիայի ՀԻԿ-ին (4:3), լիտվական «Ժալգիրիսին» (2:1), բելառուսական ԲԱՏԷ-ին (2:0), լեհական «Լեգիային» (3:1), շոտլանդական «Սելթիկին»» (4:3), «Մաքաբիին» (4:0), 2 անգամ ուժեղ է գտնվել կիպրոսյան ԱՊՕԷԼ-ից (1:0 եւ 2:1), ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել Բիլբաոյի «Աթլետիկի» (0:0), թուրքական «Գալաթասարայի» (2:2), պորտուգալական «Բենֆիկայի» (2:2), շոտլանդական «Սելթիկի» (1:1), շվեյցարական «Յանգ Բոյզի» (0:0), հունական «Օլիմպիակոսի» (1:1), լատվիական «Սպարտակի» (1:1) եւ չեխական «Սլավիայի» (1:1) հետ:

Եվրագավաթների տնային խաղում «Աստանան» նախորդ անգամ պարտվել է Եվրոպայի լիգայի 2014/15 մրցաշարի փլեյ-օֆֆում՝ թույլ գտնվելով իսպանական «Վիլյառեալից» (0:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս