13:44  ,  20 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել ձեռք բերել Մարկուս Ռեշֆորդին

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շատ է հավանում «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղը:

Mirror-ի համաձայն՝ պորտուգալացի հարձակվողն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել 19-ամյա ֆուտբոլիստի վրա եւ ձեռք բերել նրան: Ռոնալդուն կարծում է, որ «Ռեալի» համար շատ օգտակար կլինեն Ռեշֆորդի գոլ խփելու որակները:

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրերում Ռեշֆորդը մասնակցել է 6 խաղի եւ դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում