11:07  ,  20 հոկտեմբերի, 2017

NBA. Ռասել Ուեստբրուկը մրցաշրջանը սկսեց թրիփլ-դաբլով

«Օկլահոման» հաղթանակով է մեկնարկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նոր մրցաշրջանում:

Կանոնավոր առաջնության առաջին խաղում «Օկլահոման» ընդունել է «Նյու Յորքին» եւ առավելության հասել 105:84 հաշվով: NBA-ի նախորդ մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող Ռասել Ուեստբրուկը վաստակել է 21 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ: Դա ամերիկացու 80-րդ թրիփլ-դաբլն էր կարիերայում:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Նյու Յորքի» լատվիացի խաղացող Կրիստապս Պորզինգիսը, որը հավաքել է 31 միավոր:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Նյու Յորք»՝ 105:84 (27:24, 26:18, 26:17, 26:25)

«Լեյքերս» – «Կլիպերս»՝ 92:108 (19:27, 23:26, 21:34, 29:21)

«Տորոնտո» – «Չիկագո»՝ 117:100 (25:23, 33:14, 26:27, 33:36)

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է օրվա լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացող Բլեյք Գրիֆինը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում