22:40  ,  20 հոկտեմբերի, 2017

«Արարատի» եւ «Շիրակի» նախկին հարձակվողի արդյունավետ խաղը Սլովենիայում

Երեւանի «Բանանցում», «Արարատում», Գյումրիի «Շիրակում» մրցելույթներով հայտնի ամերիկացի Կիրիան Նվաբուեզեն այս մրցաշրջանում արդյունավետ խաղ է ցուցադրում Սլովենիայի առաջնությունում:

Ամռանը «Գորիցա» տեղափոխված 24-ամյա հարձակվողը երեք խաղում խփել է երկու գոլ՝ «Ցելյեին» եւ «Օլիմպիային»:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում չհաղթահարեց «Գորիցայի» արգելքը՝ 0:2, 2:2: Նվաբուեզեն մասնակցել է երկու հանդիպումներին էլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում